Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

Դեղին վանդակաձև գծանշումներ՝ Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի խաչմերուկում

261
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 16:40
Դեղին վանդակաձև գծանշումներ՝ Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը. տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը: