Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

«Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին». Երջանիկ Աբգարյան

161
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 11:05
«Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վաղաժամկետ հանձնելով Բելոռուսին, դրանով խախտելով այդ կազմակերպության կանոնակարգի պահանջը: Սա խայտառակություն է, երբ քո բոլոր այսպես կոչված <դաշնակիցները> միավորված քվեարկում են քո դեմ: Չէ, հայերն այդպես էլ չկարողացան սովորել ռուսների հետ համապատասխան լեզվով խոսելը: Կամ նրանց հետ շփվում են աղաչանք-պաղատանքով, կամ քծնել-սողալով նրանց առջև, կամ էլ ահռելի կաշառներ տալով նրանց: Իսկ ավելի շատը՝ համակերպվելով ռուսների անօրինական ու լկտի պահանջներին և կուլ տալով նրանց ստորացումները, նվաստացումները և արհամարական վերաբերմունքը: Այս լեզվով նրանք միմիայն հայերի հետ են խոսում, հիմնվելով հայերի քաղաքական վերնախավի այն դարավոր ապուշ համոզմունքի վրա, թե իբր մենք՝ հայերս իրենցից փախչելու տեղ չունենք: Ես աշխարհի քարտեզի վրա եղած երկրների մեջ չեմ տեսնում մի այլ այնպիսի երկիր ու ժողովուրդ, որն այնքան ազգային արժանապատվություն չունի, որն իր կամքով ստորանում, նվաստանում ու փալասանում է մի այլ երկրի և ժողովրդի առջև»: