Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Բանակի արմատական բարեփոխումներն անհետաձգելի հրամայական են». Լևոն Շիրինյան

205
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 15:30
«Բանակի արմատական բարեփոխումներն անհետաձգելի հրամայական են». Լևոն Շիրինյան

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ցավալի է լսել որևէ վատ լուր հայոց բանակից, թեկուզ մարտական գործողությունների արդյունքում ստացված, բայց առավել ցավալի է խաղաղ պայմաններում ինչ-ինչ պատճառներով զինվորի կորուստի մասին լսելը։ Ցավակցելով զինվորների ընտանիքներին և բանակի հրամանատարությանը՝ միաժամանակ պետք է գիտակցել, որ բանակի արմատական բարեփոխումները, նրա տեխնիկական հագեցվածությունը և աշխատանքների կազմակերպման որակի բարձրացումն անհետաձգելի հրամայական են։ Սխալների և թերությունների հանդուրժումը, եթե «թույլատրելի էր» ինչ-որ տեղ, թող ներվի ասել՝ Երրորդ հանրապետության շրջանում, ապա նույն տենդենցների պահպանումը անըմբռնելի է Թավշյա հեղափոխության իրականացումից հետո»։