Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

«Ինչքան պրիմիտիվ եք». Արթուր Սաքունց

137
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 10:40
«Ինչքան պրիմիտիվ եք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ռեժիմի տարիներին որոշ վերլուծագանգեր իրենց խելքով մի այսպիսի հնարք էին մոգոնել Սերժ Սարգսյանին աջակցելու համար։

Դե շատ լավ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանին աջակցելու ոչ մի փաստարկ չունեն հրապարակավ ներկայացնելու, տարածում էին այն պատկերացումը, թե դե ախր, հա ինքը վատն է, բայց ախր եկողն ավելի վատը կարող է լինել։ Պարզ է, չէ՞՝ մյուսներին վատաբանելով, Սերժին ներկայացնել որպես չարիքներից փոքրագույնը։ Թե ինչ եղավ, տեսանք։ Հիմա այս մեթոդն էլ կիրառում են որոշ քաղաքական շրջանակներ, իրենց աջակիցների միջոցով, իբր թե իրենց տարածքն ընդլայնելու, դժգոհողների թվի ավելացման հաշվին սեփական ձայների թիվն ավելացնելու միտումով։ Ինչքան պրիմիտիվ եք բայց, նոր մեթոդ մտածեք և հրաժարվեք Սերժ Սարգսյանի թիմի կողմից կիրառված և ձախողված մեթոդից։ Մրցակցին փնովելով՝ դու լավը չես դառնում։ Սա առավելապես ցայտուն երևում է Վանաձորում։ Ամեն ինչ տեսանելի է և այնքան պարզ է, որ նույնիսկ ծիծաղելի է...

Հանգստացեք և մարդկանց մտածելու ու հասկանալու կարողությունը մի թերագնահատեք։ Նաև՝ կիսաճշմարտությունն ավելի նողկալի է, քան ամբողջական սուտը։ Հեղափոխությունը Վանաձորում հաղթել է և հաղթելու է իր բոլոր ընթացիկ խնդիրներով հանդերձ»։