Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ կինը սպառնում է վնասել իրեն

133
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 10:05
Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ կինը սպառնում է վնասել իրեն

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Է. Մ-ն (ծնված 1960թ.) գտնվել է հուզված, լարված և հոգեպես անկայուն վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Է. Մ-ն վերադարձել է տուն: