Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

Եղանակը Հայաստանում և Արցախում

145
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 07:50
Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում նոյեմբերի 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.10C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.00C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: