Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ

157
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 23:40
ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ

2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նիստի օրակարգում են եղել ՀԱՊԿ շրջանակներում համագործությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ: