Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Ժամը 18.00-ի դրությամբ ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրացի

171
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 20:45
Ժամը 18.00-ի դրությամբ ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրացի

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ-23
«Արթիկ» ՔԿՀ-30
«Վանաձոր» ՔԿՀ-13
«Գորիս» ՔԿՀ-12
«Հրազդան» ՔԿՀ-26
«Աբովյան» ՔԿՀ-22
«Սևան» ՔԿՀ-138
«Կոշ» ՔԿՀ-48
«Արմավիր» ՔԿՀ-43
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-13
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: