Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին

167
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 20:05
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվել, գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում կկայացվի Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Որոշումը կկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից համատեղ: