Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Փոխատեղումներ և նշանակումներ դատախազությունում

173
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 18:40
Փոխատեղումներ և նշանակումներ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ: