Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант

1799
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 17:30
«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант

Հայկական կողմը դեմ է եղել Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը, գրում է Коммерсант-ը:

«ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահին Աստանայում ՀԱՊԿ նիստին հրավիրելու հարցը: Գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, առաջարկն աջակցել են այլ առաջնորդներ, նրանց թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալիևը պատրաստ է եղել մեկնել Աստանա, սակայն գաղափարին դեմ է եղել հայկական կողմը»,- պարբերականը մեջբերում է նիստին մասնակցող աղբյուրի խոսքը:

Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը: