Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

«ՀՀԿ-ն ասում ա, ՀՅԴ-ն ծափ տալիս ու տարածում». Գոհար Աբաջյան

192
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 16:05
«ՀՀԿ-ն ասում ա, ՀՅԴ-ն ծափ տալիս ու տարածում». Գոհար Աբաջյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա՝ Փաշինյանի շողքի տակ դառել են քաղաքական գործիչներ:

ՀՀԿ-ն ասում ա, ՀՅԴ-ն ծափ տալիս ու տարածում: Հարգելի նորաթուխ ընդդիմադիրներ, իհարկե, երիտասարդ ՔՊ գործիչների փորձը հեռու է ընտրությունները կեղծելու ճանապարհով քաղաքական դաշտում հայտված «որակյալ» քաղաքական գործիչների անցած ճանապարհից: ՔՊ-ն կողմ ըլլալով դեմ ըլլալ, և դեմ ըլլալով կոալիցիա կազմելու փորձված քաղաքական գործիչների գաղափարական «սկզբունքայնությունից» էլ չունի:

Եվ որն ամենակարևորն է՝ 10 տարվա նախագահի աշխատանքային փորձով վարչապետի ՄԻԱԿ թեկնածու էլ չունի: Սակայն 30 տարվա կուսակցության քաղաքական իրավահաջորդ չունենալու պատճառով կրիզիսում հայտվելու և ժողովրդի կողմից մերժվելու փորձից հաստատ դասեր կքաղի, մի անհագստացեք»: