Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 80 տարեկան է
![]() Երաժշտական կրթօջախի 8 տասնամյակների գործունեությունը խորհրդանշող տոնական միջոցառմանը ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա շնորհավորել է երաժշտական դպրոցի ուսուցիչներին ու սաներին՝ մեծապես կարևորելով այդ դպրոցի դերը մատաղ սերնդի երաժշտական, մշակութային կրթության ու դաստիարակության գործում: «Մեր հանրապետությունում մասնագիտական թեքումով միակ երաժշտական դպրոցը կրում է մեծն Կոմիտասի անունը, ինչը խիստ պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների և թե՛ դպրոցի սաների համար: Ակնկալում ենք, որ այս կրթօջախը կպահպանի երաժշտական ճաշակ դաստիարակելու և մասնագիտական ամուր հիմք դնելու բարի ավանդույթը»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը: Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը մի խումբ ուսուցիչների խրախուսել է շնորհակալագրերով և պարգևներով, այս մասին հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
