Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

«Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին». Վահան Թումասյան

181
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 16:25
«Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին.

Գյումրիում և հարակից մի շարք գյուղերում, սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված, հատկապես դոմիկներում ու կիսաքանդ շինություններում պատսպարված ընտանիքների և միայնակ տարեցների 90%-ը ձմռան վառելիք չունեն (բնական գազով, էլեկտրաէներգիայով կամ քարածուխով կացարանները տաքացնելու մասին առաջարկություններ չանեք. մտածելն անգամ անիմաստ է):
Այսինքն միայն Շիրակի մարզում ավելի քան 5000 աղքատ ընտանիք ստիպված է իրենց կացարանները տաքացնելու համար կիսամաշ վառարանները նետել մոտակա աղբամաններից ձեռքերն ընկած իրերը՝ պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Նրանցից շատերն էլ կրկին քաղաքի ծառերը կամ թփուտներն են կտրատելու:
Անգամ հիմա՝ նոյեմբեր ամսին, Շիրակում բավականին սառը եղանակ է և անհնար է կացարանները առանց ջեռուցելու դիմանալ, առավել ևս թիթեղյա և խարխուլ դոմիկներում:
Այս օրերին, յուրաքանչյուր օր մեր գրասենյակ տասնյակ մարդիկ են այցելում և խնդրում են վառելափայտ:
Որպես կանոն ձմռան ամիսներին անելանելի վիճակում հայտնված մարդկանց նաև տարբեր կողմերից, այդ թվում իշխանություններն են ուղորդում Շիրակ կենտրոն: Ստիպված եմ լինելու ասել, որ հարգելիներս մեր և մեր հովանավորների միջոցներն անսպառ չեն:
Հ.Գ. Միայն անցած մեկ ամսվա ընթացքում մենք մոտ 100 ընտանիքի 1100 պարկ վառելափայտ ենք բաժանել՝ յուրաքանչյուրին 10-12 պարկ, սակայն մեր կողմից հատկացվածը կբավարարի ընդամենը մեկ ամիս»: