«ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ. ամեն ինչ կախված կլինի Նիկոլ Փաշինյանից». Коммерсант
Նոյեմբերի 8-ին Աստանայում անցկացվում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այն բացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստով, ապա կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների նիստը, գրում է Коммерсант պարբերականը «ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով հոդվածում: Ակնկալվում է, որ 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկաստան և Ռուսաստան) առաջնորդները կորոշեն վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվող հարցը՝ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Այդ հարցով քննարկումներ են ընթանում պաշտոնից Յուրի Խաչատուրովի արտահերթ հետ կանչման պահից: «Երևանը կողմ է այլ տարբերակի, քանի որ պարոն Խաչատուրովն իր պաշտոնը զբաղեցրել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հայկական կողմը համարում է, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է մնալ այդ պաշտոնին մինչև 2020թ. մայիսը»,- գրում է Коммерсант-ը: «Ամեն ինչ կախված կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: Նա դեռ երկուշաբթի անդրդվելի էր»,- պարբերականը մեջբերում է այդ հարցով իրազեկ դիվանագետի խոսքը: Աղբյուրը նշում է նաև, որ ըստ այբբենական կարգի որոշման ընդունման դեպքում պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ Ստանիսլավ Զասը: «Միևնույն ժամանակ, հնարավոր են հարցի լուծման այլ տարբերակներ»,- ընդգծել է պարբերականի աղբյուրը: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00