Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

«Զարմանալի է, երբ պրակտիկան շարունակվում է Հայկ Մարությանի մասնակցությամբ». Հակոբ Բադալյան

176
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 12:20
«Զարմանալի է, երբ պրակտիկան շարունակվում է Հայկ Մարությանի մասնակցությամբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Տարոն Մարգարյանի բարձր մասնակցությամբ Երևանում ինչ-որ միջին վիճակագրական պուրակներ էին բացվում, հասկանալի էր՝ նպատակը պրոպագանդան էր, ցույց տալու, թե իբր քաղաքապետը գործ ա անում քաղաքաի ու քաղաքացիների համար: Մինչդեռ հարց ա առաջանում՝ լավ էդ միջին վիճակագրական պուրակների բացումն էդ ինչ մի իրադարձություն ա, որ պետք ա լինի քաղաքապետի մասնակցությամբ: Զարմանալի ա, երբ պրակտիկան շարունակվում ա Հայկ Մարությանի մասնակցությամբ: Վերջ դրեք էդ զուտ քարոզչական գործողությանը»:

Տեղեկացնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը: