Շուրջ 3 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար
1445
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 11:30
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացվող նախագծով առաջարկեց ԿԸՀ-ին, Արդարադատության նախարարությանը և Ոստիկանությանը հատկացնել համապատասխան քանակի միջոցներ ու կատարել փոփոխություններ 2017-ի որոշման մեջ: «Առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին հատկացնել 2 մլրդ 707 մլն 144 հազար 200 դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 10 մլն դրամ, Ոստիկանությանը՝ 234 մլն 224 հազար 800 դրամ»,- ասաց Զեյնալյանը: «Ընտրությունների անցկացումը թանկ հաճույք է, հատկապես՝ արտահերթ ընտրությունների»,- արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Որոշման նախագիծն ընդունվեց: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00