Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

128
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 11:15
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները, կորած քաղաքացու հարազատները և կամավորներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, հայտնում է ԱԻՆ-ը:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները: