Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից». Շարմազանովը՝ Մարուքյանին

1604
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 10:45
«Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից». Շարմազանովը՝ Մարուքյանին

«Կտեսնեք, որ կտան... Ինչքան Ալավերդուց եմ բերելու, դրանից ավել՝ Կիրովականից, ինչքան Աստված կամենա ու մեր ժողովուրդը: Էնքան ձայն կբերեմ, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը կարող է հաճելիորեն զարմանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Մարուքյանն ասել էր, որ ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում. «ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»:

Անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվել է, որպեսզի ինքը ելույթներ ունենա, Շարմազանովն արձագանքել է. «Ալավերդիում, բացի իմ հայրական տնից, նույնիսկ մի հատ գարաժի բուդկա չունեմ: Ես ալավերդցի եղել եմ, կամ ու կմնամ ու իմ հույսը միայն Ալավերդում չի»: