Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»». Վիգեն Սարգսյան

132
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 10:25
«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշախնությունից՝ հիշելով և հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»: