Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Ավտովթար Ջրվեժում. բախվել են 3 մեքենաներ. կա 1 զոհ, 1 վիրավոր

140
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 10:00
Ավտովթար Ջրվեժում. բախվել են 3 մեքենաներ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երևանում, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Աղբյուրը նշում է, որ բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: