Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Ի՞նչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. ՀԱՊԿ դիլեման. «Ժամանակ»

115
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 09:40
Ի՞նչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. ՀԱՊԿ դիլեման. «Ժամանակ»

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագ­րի կազմակերպության վեհա­ժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրք­րության կենտրոնում է հայտն­վել ՀԱՊԿ գլխավոր քարտուղա­րի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:

Մամուլում եղել են հրապարա­կումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առա­ջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնա­կան հաստատում չկա, և միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյո՞ք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություննե­րից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համա­ձայնելո՞ւ են Հայաստանի հա­մար գլխավոր քարտուղարի քվոտան պահպանելուն:

Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոս­քեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերք­վում: Պարզ չէ նաև, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողո­վին հատկապես ինչ դիրքով և բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե ընդհանրա­պես Հայաստանի քվոտայի հարց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: