Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Լինելու է հնդկական պարզունակ կինո». Ոսկան Սարգսյան

201
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 17:05
«Լինելու է հնդկական պարզունակ կինո». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն կուսակցություն ինքն է որոշում մասնակցել, թե չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Կուզենայի, որ ՀՀԿ-ն չմասնակցեր դրանց, որովետև խորհրդարան անցնելու քիչ շանսեր ունի, անցնելու դեպքում մի քանի պատգամավոր է ունենալու: ՀՀԿ-ի մասնակցության դեպքում այն դառնալու է թիրախ, այդ կուսակցությանը մյուս կուսակցություններն արդարացի մեղադրելու են բազում մեղքերի համար, սև ուժին քննադատելով՝ լրջորեն չեն քննարկելու Հայաստանի համար ամենակարևոր խնդիրները, արցախյան հարցի լուծման տարբերակները, Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցը, երկրի տնտեսական զարգացման մոդելը և այլն: Մի խոսքով լինելու է հնդկական պարզունակ կինո՝ չարի և բարու պայքարի սցենարով»: