Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.

4 զինվոր է մահացել. խոշոր վթար Գորիս-Կուբաթլի ճանապարհին

478
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 15:55
4 զինվոր է մահացել. խոշոր վթար Գորիս-Կուբաթլի ճանապարհին

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Կայքի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

Պարզվում է մահացածների և վիրավորների ինքնությունը։