Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

«Էն ժամանակ հայը հայի հանդեպ ուրիշ էր». այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

226
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 17:35
«Էն ժամանակ հայը հայի հանդեպ ուրիշ էր». այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր հայ քաղաքական-կուսակցական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ և ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանը, խոսելով պատերազմի մասին, ասել է. «Էն ժամանակ ո՞վ էր պատկերացնում, որ պատերազմ է: Հայը հայի հանդեպ ուրիշ էր»:

Ազատամարտիկը1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ, 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով, մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։ Նա մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Արցախյան պատերազմն ավարտվել է, սակայն նոր պատերազմի վտանգը չի անցել: «Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»,- մի առիթով ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: