Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

«Ենթադրում եմ՝ դա կարող է աստիճանաբար խնդրահարույց դառնալ». Երջանիկ Աբգարյան

184
Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 00:05
«Ենթադրում եմ՝ դա կարող է աստիճանաբար խնդրահարույց դառնալ». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտենում ենք վերջնական հանգուցալուծմա՞նը: Ենթադրում եմ, որ դա, սկսած այս օրերից, կարող է աստիճանաբար խնդրահարույց դառնալ: Փաստը մնում է փաստ, որ հեղափոխությունը, որոշ նվաճումներ արձանագրելով, այնուամենայնիվ, չկարողացավ 7 ամսվա ընթացքում վերջնականորեն լուծել երկրի ներքաղաքական կայունության խնդիրը, որը, թերևս ամենակարևորն էր տվյալ պարագայում ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության վարման գործերում: Այդ խնդրի առաջնահերթ լուծման հանգամանքի ուշ գիտակցումը, այսօր նոր իշխանությանը ստիպեց ընտրությունների գնալ հակապետական ուժերի վրայով կարված ղարաբաղյան կլանի ընտրական օրենքով: Այս իրողությունն ըմբռնելով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հանուն հեղափոխության հաղթանակի, պետք է անվերապահորեն իր քվեն տա հեղափոխական ուժին, որպեսզի վերջնական պարտության մատնի հանցագործ, թալանչի և դավաճան քաղաքական ուժերին և նրանց հետ համագործակցող այլևայլ քողարկված կուսակցություններին ու խմբավորումներին»: