Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ասածս կսթափեցնի պարոն Շարմազանովին». Էդմոն Մարուքյան

1695
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 14:35
«Ասածս կսթափեցնի պարոն Շարմազանովին». Էդմոն Մարուքյան

«Մի նոր բան կասեմ, որը կզարմացնի ձեզ և կսթափեցնի պարոն Շարմազանովին. ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի, ՀՀԿ-ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն:

Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ին հորդորեց չշտապել. որոշողը ժողովուրդն է. «ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»: