Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«2 միլիոն դրամը «գրվեց սառույցին»». Երվանդ Վարոսյան

199
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 19:05
«2 միլիոն դրամը «գրվեց սառույցին»». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամիս առաջ միջին ծանրության հանցագործության համար 3 տարվա ազատազրկման դատապարտված մի մարդու պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարց էր քննարկվում։ Նա արդեն 1 տարի 6 ամիս գտնվել էր անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկը գտել էր, որ վաղաժամկետ ազատ արձակումը կիրառելի է ու դիմել էր դատարան։ Մարդն էլ պատրաստ էր պետական բյուջե վճարել որպես դատական ծախսեր իրենից բռնագանձման ենթական 2 միլիոն դրամը։
Սակայն, ինչպես միշտ, դատախազության ներկայացուցիչը եկավ, առարկեց, դատարանն էլ ազատ արձակումը մերժեց։
Երեկ այդ մարդը համաներմամբ ազատ արձակվեց, պետության 2 միլիոն դրամն էլ, դե ինքներդ հասկանում եք, որ «գրվեց սառույցին»։
Մնում է բացականչել՝ մերսի քեզ առարկող դատախազ ջան...»: