Զարեհ Սահակյանցի 85-ամյակը կնշանավորվի համերգով
![]() Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը կկազմակերպվի համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին: Նոյեմբերի 11-ին կայանալիք համերգին հանդես կգա Կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Խուան Պարդոն (ալտ տրոմբոն/Իսպանիա), Նարեկ Կազազյանը (քանոն), Մարի Լալայանցը (ֆլեյտա), Լիա Հարությունյանը (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ/Ռուսաստան): Համերգային երեկոյին կհնչեն Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները: Դիրիժոր Հարություն Արզումանյանը փաստում է՝ Զարեհ Սահակյանցին նվիրված համերգին փորձել են ընդգրկել այնպիսի գործեր, որոնք սովորաբար քիչ են հնչում: Նշենք, որ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958 թ. վերադարձել է Հայաստան և 1960-63 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: 1962-75 թթ. եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
