Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Արա Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի շանսերի մասին

217
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 13:00
Արա Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի շանսերի մասին

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոսել է առաջիկա ընտրությունների մասին և գնահատական հնչեցրել ՀՀԿ-ի շանսերի վերաբերյալ. «Չեմ կարող ասել՝ ինչպես, բայց գիտեմ, որ ՀՀԿ-ն ունի մարդկային ու մասնագիտական լուրջ պոտենցյալ, որը պետք է օգտագործել... Եթե վերցնենք անհատներին, օրինակ Վիգեն Սարգսյանին, ի՞նչ թերություն եք տեսնում: Նա դրական կերպար ունի՝ կրթված, բանիմաց: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեխումների՝ դրանք իրականացնելով նաև կուսակցության ներսում»:

Հարցին՝ ինչպիսի՞ ընդդիմություն կլինի ՀՀԿ-ն, Արա Բաբլոյանը հորդորեց սպասել ընտրությունների ավարտին. «Ընդդիմություն են դառնում, երբ լինում են փոքրամասնություն: Թող ավարտվեն ընտրությունները, դրանից հետո կորոշվի՝ ով կլինի իշխանություն, ով՝ ընդդիմություն»:

Ազգային ժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չի մասնակցելու, նա գնում է առողջապահության ոլորտ: