Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Սա Թրամփի խոշորագույն պարտությունն է». Տիգրան Խզմալյան

118
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 10:20
«Սա Թրամփի խոշորագույն պարտությունն է». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն «Դեմոկրատանում» է
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել Հանրապետականի հանդեպ՝ գրավելով Կոնգրեսի մեծամասնությունը։ Որոշ տվյալներով վերջնական արդյունքը տալու է դեմոկրատներին շուրջ 40 ձայների առավելություն Կոնգրեսում։ Սա Թրամփի խոշորագույն պարտությունն է նախագահության 2 տարիների ընթացքում, որը հնարավորություն կտա դեմոկրատներին վերահսկելու քաղաքական զարգացումները Վաշինգթոնում և անգամ սկսել Թրամփի հեռացման գործընթացը։ Հանրապետականները դեռևս պահպանում են մեծամասնությունը Սենատում»։