Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

«Ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է». Նարինե Դիլբարյան

214
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 15:50
«Ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է». Նարինե Դիլբարյան

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի, զարմանալի ժողովուրդ ենք՝ խանդավառ, հուզումնառատ, ընկերաբաղձ, խոսքերով պատրաստ թշնամու հայացքում սեր ու ընկերություն տեսնել, թեյ խմել Բաքվում, գրկվել ու գգվել... Մի կողմից գուցե լավ է, եվրոպացիները կգնահատեն, բայց մյուս կողմից էլ անտրամաբանական է. սերը և բարեկամությունը միակողմանի չեն լինում, անգամ Բաքվում թեյ խմելու համար հրավիրող կողմի պատրաստակամություն է պետք: Իլհամ Ալիևի անձնիշխան պետության մեջ հրահանգի սպասող ադրբեջանցի 18-20 ամյա զինվորները կամ քաղաքացիները հյուրընկալության գոնե նշույլ պիտի ցուցաբերեն, իսկ այդ նշույլները չկան, ուստի ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է, կեղծ, մեր հասարակությունն առանց այն էլ իր զայրույթը միայն ներս է ուղղում, ներքին թշնամիներ փնտրում, դատափետում, սև ու սպիտակի հակադրություն ստեղծում, իսկ դրսի առումով՝ աշխարհը ծիրանագույն բուրաստան ենք դարձրել, ընկերներ ենք փնտրում.....»: