Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Բանակցում են Արամ Սարգսյանը, Արագած Ախոյանը և Խաչատուր Քոքոբելյանը. «Ժամանակ»

115
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 10:00
Բանակցում են Արամ Սարգսյանը, Արագած Ախոյանը և Խաչատուր Քոքոբելյանը. «Ժամանակ»

«Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով: Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել:

Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, և այս պահին կուսակցությունների ներկայացուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ: Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները, կողմերից որևէ մեկն առայժմ չի կարողանում ասել, և որովհետև քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: