Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

«Դրա համար էլ իրենք ամեն ինչ արին, որ ընտրությունները տեղի ունենան ռեյտինգային համակարգով». Արմեն Վարդանյան

168
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 01:50
«Դրա համար էլ իրենք ամեն ինչ արին, որ ընտրությունները տեղի ունենան ռեյտինգային համակարգով». Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀԿ-ն ատամներով պահեց գործող ընտրական օրենսգիրքը, ապա հնարավոր է, որ նրանք հայտնվեն Ազգային ժողովում և նույնիսկ լուրջ ներկայացվածություն ունենան Խորհրդարանում: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շեշտը դնում է ռեյտինգային ընտրակարգի վրա, որովհետև դեռևս ունի «ձայն բերող» թեկնածուներ: Նրանք մարդիկ են, որոնք, ճիշտ է, հասարակության մեծ մասի սերը չեն վայելում, բայց իրենց կրիմինալ կապերով, թաղային խուժանի և այլ միջոցներով կարող են մեծ թվով ձայներ ապահովել իրենց ընտրական օկրուգներում: Հենց դրա համար էլ իրենք ամեն ինչ արեցին, որ ընտրությունները տեղի ունենան չարաբաստիկ ռեյտինգային համակարգով»: