Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

183
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 23:35
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: