Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Հրաչյա Հարությունյանն ազատության մեջ է

183
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 21:35
Հրաչյա Հարությունյանն ազատության մեջ է

Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել: Նշենք, որ նա 2018-ի հուլիսից պատիժը կրում էր բաց ռեժիմով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքի միակ կերակրողն է:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը ՌԴ Պոդոլսկ քաղաքի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, 2017թ. հուլիսի 20-ին տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար: