Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

183
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 21:50
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

«Hraparak.am» կայքում 05.11.2018թ. տպագրված «Շատ խելացի լինելն էլ մի բան չէ» վերնագրով հոդվածի վերաբերյալ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված «Խելացի լուսացույցները» աշխատում են նորմալ, և դրանց շնորհիվ զգալիորեն բարելավվել է Աճառյան փողոցի երթևեկությունը՝ հնարավորինս նվազել են հապաղումները:

Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված լուսացույցները հակասության մեջ չեն գտնվում՝ ընդհակառակը նրանք աշխատում են սինխրոն և տրանսպորտային միջոցների հապաղումներ կարող են առաջանալ միայն վթարների հետևանքով:

Տարեցտարի ավելանում է Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների քանակը, ինչին համահունչ էլ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ և կիրառում է տեխնիկական նոր մեթոդներ՝ հնարավոր հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար:

Հոդվածի հեղինակին խնդրում ենք այսուհետ երթևեկության անվտանգության վերաբերյալ վերլուծություն կատարելիս դիմել նաև Ճանապարհային ոստիկանության մասնագետներին, որպեսզի վերլուծությունը լինի առավել մասնագիտական: