Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Նա իրավիճակին չի տիրապետում». Աշոտ Ասատրյան

222
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 16:40
«Նա իրավիճակին չի տիրապետում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևին սխալ են զեկուցում. նա իրավիճակին չի տիրապետում։

Ադրբեջանի նախագահը կրկին ադրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու կրկին խոսում է թեմաներից, որի մասին արդեն տարիներ շարունակ հայտարարում է։ Սակայն Ադրբեջանի նախագահը մի փոքր իրավիճակին չի տիրապետում, ավելի ճիշտ՝ անձամբ ինքը տիրապետում է, սակայն ժողովդրին խափում է։

Արցախի հարցի լուծումը նշված անձը տեսնում է բացառապես հայկական զորքն Արցախից դուրս բերելու եղանակով։ Տարիներ շարունակ այս հայտարարությունը կատարելով՝ նա միշտ դա համեմում է ինչ-որ անհասկանալի ռազմական հաջողություններով։ Կոնկրետ այս դեպքում խոսվում է 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին ու շեշտվում է, թե ադրբեջանական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրն ու հիմա էլ իրենք պատրաստ են ցանկացած գործողության։

Նախ մի փոքր կոպիտ է հնչում «բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը» արտահայտությունը, քանի որ կան անհերքելի փաստեր, որտեղ պարզ երևում է շատ կոպիտ ձախողումներ։

Առաջին հերթին ադրբեջանական ուղղաթիռներից երկուսը, օդ բարձրանալուց րոպեներ անց, շարքից դուրս են եկել հայկական բանակի զինծառայողների կողմից և դրա արդյունքում ընդհանրապես որևէ մարտական գործողություն չեն կարողացել կատարել։

Ադրբեջանական բանակի հրետանու կրակոցների մեծ մասը ձախողվել է, քանի որ արկերի մի մասը պարզապես չեն գործել՝ չեն պայթել, մի մասի կորդինատներն ընդհանրապես սխալ են եղել ու կրակը կոնկրետ թիրախից շատ հեռու է ընկել։ Հրետանին ևս ձախողել է իր առջև դրած խնդիրների մի մասը, այն ընթացքում, երբ փաստեր կան, թե ինչպես է հայկական բանակի հրետանին անթերի կատարում առաջադրանքները։

Ադրբեջանի «Յաշմա» հատուկ բրիգադի 50 տոկոսը ոչնչացվել է հայկական բանակի զինծառայողների կողմից։ Հատուկ բրիգադի զինծառայողներն իրենցից ներկայացնում էին շատ լուրջ ֆիզիկական տվյալներ ունեցող, շատերը Թուրքիայում վարժանքների անցած, արնախում ահաբեկիչներ, ովքեր հոգեմետ դեղերի ազդեցությամբ հարձակվում էին հայկական դիրքերի վրա, սակայն, նույնիսկ այդ պայմաններում ձախողել են իրենց առաջադրանքները։

Սա եղած դեպքերից ընդամենը երեքն է, որոնց վերաբերյալ կան ապացույցներ և ականատեսներ։

Այս ամենից բացի նաև վարկած կա, որ գաղտնալսվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսակցությունը, որտեղ ԳՇ պետը հայտարարում է, թե իրենց կողմից ուղարկված օգնությունը՝ ռազմական և ֆիզիկական, ադրբեջանական կողմը չի կարողացել ճիշտ օգտագործել և ամեն ինչ ձախողել է։

Իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է անթերի կատարած գործողությունների մասին։ Ու սրա նմանը դեռ հույս ունի, որ մենք զորք ենք դուրս բերելու Արցախից։ Չնայած ժամանակին, եթե 800 հեկտար տարածքը միանգամից հետ վերցնեինք ու դրան գումարած նաև մի փոքր էլ առաջ գնայինք, հիմա հո Ալիևը դրանով չէր կարողանալու պարծենալ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին խոսել էր ՀՀ նախկին իշխանությունների մասին. «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը ղեկավարում է հանցավոր ռեժիմը: Այժմ դա ասում է հայ ժողովուրդը: Այսինքն, հայ ժողովուրդը տեսնում է և ասում այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք»: