Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

«Այսպես ասած՝ մարդաորս է». Կարեն Հովհաննիսյան

169
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 23:20
«Այսպես ասած՝ մարդաորս է». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա քաղաքական այն շրջանն է, երբ, այսպես ասած, մարդաորս է: Քաղաքական, հասարակական գործիչներին գայթակղում են տարբեր առաջարկներով, տարբեր «գներ» առաջարկելով: Կան մարդիկ, ովքեր համաձայնվում են, կան մարդիկ՝ փորձում են մի քանի լարի վրա խաղալ, կան նաև այնպիսիներ, որ կտրականապես մերժում են: Ճիշտ չեմ համարում այժմ խոսել առաջարկների ընդուման և մերժման պատճառների մասին: Չի բացառվում՝ լինեն քաղաքական անակնկալներ և այս կամ այն քաղաքական, հասարական գործչին տեսնենք այնտեղ, որտեղ չէինք սպասում: Հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում մարտից առաջ....»: