«Մի կերպ կդիմանամ». Արթուր Մեսչյան
![]() «Ես դիմում եմ մեր քաղաքացիներին՝ ապօրինի շինարարությանը՝ վե՛րջ, հողի բռնազավթմանը՝ վե՛րջ, չի՛ լինելու օրինականացում: Խոստանում եմ, որ չի՛ լինելու: Մի՛ ստեղծեք ձեզ համար խնդիրներ: Ես գիտեմ, որ հիմա ահռելի թվով մարդկանց մոտ ես սարսափելի վատ մարդ եմ ներկայանում, կներեք, ես դրան մի կերպ կդիմանամ, որովհետև այն ամենը, ինչ ես ասում եմ՝ հօգուտ մեր Երևանի է»,- քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Անդրադառնալով Երևանի աղավաղված տեսքին՝ գլխավոր ճարտարապետը նշեց, որ այն միանգամից հնարավոր չէ բերել այն վիճակին, որի մասին մենք երազում ենք. «բայց դա կարելի է անել թաղամաս առ թաղամաս, բակ առ բակ... նույնիսկ այդ գազի խողովակների սարդոստայները, որոնք կապել են ամբողջ քաղաքը...»: Շարունակելով խոսքը՝ բանախոսն անդրադարձավ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծեծված թեմային. «Ես շատ հաճախ լսում եմ, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90%-ը երեկոյան քայլում է Հյուսիսային պողոտայում: Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը, որ սկսվել է Հուսիսային պողոտայից, ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Ինձ համար հասկանալի կլիներ, եթե այդ փողոցով ոչ մեկը չքայլեր»,- ասաց Մեսչյանը: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
