«Շատ հարմար կլինի՝ Ամիրյան փողոցի անվանափոխումն Ազնավուրի անվամբ». Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զվարթնոց» անվանումը ենթակա չէ անվանափոխման. Իհարկե, որոշ օտարահունչ և ոչ ազգային անվանումներ առաջնահերթ կերպով ուղղակի անհրաժեշտ է փոխել, բայց երբևիցե և ոչ մի դեպքում չի կարելի դա անել համաշխարհային համարվող երկրի բացառիկ ազգային բրենդի պարագայում: Ի վերջո՝ Զվարթնոցի փառահեղ տաճարը, որի անունով էլ անվանակոչված է օդանավակայանը՝ դա մեր ազգային ճարտարապետության 7-րդ դարի գլուխգործոցն է, որը կառուցվել է շատ ավելի հին՝ նույն Զվարթնոցի տարածքում դարեր շարունակ գտնվող հեթանոսական Տիր աստծու մեհյան-տաճարի տեղում։ Հավելենք, որ տաճարը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Իսկ Շառլ Ազնավուրի անունը հավերժացնելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել համապաստախան պետական հանձնաժողով, որը անվանափոխման հետ կապված համապատասխան առաջարկություններ կներկայացնի: Մեր կարծիքով, մեծ շանսոնյեի անունը պետք է հավերժացնել առնվազն մեկ փողոցի և մշակութային կամ կրթական հաստատության կտրվածքով: Ի դեպ, շատ հարմար կլինի Ամիրյան փողոցի անվանափոխումն Ազնավուրի անվամբ, իսկ եթե նայենք, օրինակ, Երևանի դպրոցների անվանումները, ապա կարող ենք տեսնել բազում օտար գործիչների անուններ, որոնք ընդհանրապես ոչ մի կապ և առնչություն չեն ունեցել Հայաստանի և հայկական մշակույթի հետ»: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
