Հոռոմ գյուղում ապրող կոլեկցիոների յուրահատուկ հավաքածուի համար թանգարան կստեղծվի
![]() Շիրակի մարզում 2500-ից ավելի հուշարձան կա: Դրանց պահպանությունը իրականացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Ոչ միայն պահպանում ու հանրահռչակում են, այլև՝ բացահայտում մշակույթի նվիրյալներին: Ընտանիքը մեծ է, բայց դա չի խանգարում, որ վաստակած գումարի մի մասը Նարեկը ծախսի ազգագրական բնույթի կենցաղի իրեր ու առարկաներ ձեռք բերելու համար: Առաջին նմուշը Նարեկը ձեռք է բերել 7 տարի առաջ, երբ պատահաբար իմացել է, որ հարևանը տանը կճուճ ունի: Դրանք վերցրել է ծաղկամանի նպատակով, բայց երբ հասկացել է, որ արժեքավոր են՝ մտափոխվել է: «Նախկինում, երբ ինչ որ մեկին տեսնում էի, ոչ թե հարցնում ո՞նց է, այլ հետաքրքրվում էի ազգագրական բնույթի իր կամ առարկա ունի՞»,- պատմում է Նարեկը: «Ցանկալի է, որ Հոռոմում բացվի, իմ հարազատ գյուղում կյանք ու մշակույթ կա: Զբոսաշրջիկներն էլ շատ են գալիս Հոռոմ՝ «Քաղաքատեղի Հոռոմ» դամբարանադաշտը, 1860թ. կառուցված Սուրբ Հսիփսիմե եկեղեցին տեսնելու համար: Եթե կարողանանք մեկտեղել այս ամենը թանգարանի հարկի ներքո՝ հետաքրքիր ու յուրօրինակ մշակութային օջախ կունենանք»,- ասում է Ն.Դավթյանը: Սուրբ Հսիփսիմեն խոնարհված եկեղեցի է: Նարեկն ասում է, որ այն առաջիկայում կվերականգնվի բարերարի շնորհիվ: Նույն բարերարը նաև խոստացել է աջակցել տարածքի ձեռքբերման հարցով: Նորոգումն ու տարածքի բարեկարգումը երիտասարդ կոլեկցիոներն անձամբ կանի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը ցուցանմուշներին տեղում ծանոթանալուց հետո Ն. Դավթյանի հետ քննարկել են այն խնդիրները, որոնց լուծումը կարող է նպաստել ցուցադրությունը պատշաճ ներկայացնելուն: ՊՈԱԿ-ի տնօրինությունը պատրաստակամ է աջակցել թանգարանի ստեղծմանը, հավաքածուն թանգարանային ցուցադրության պատշաճ վիճակի բերելու, էթիքեթների պատրաստման ու այլ հարցերում: Համապատասխան ընթացակարգից ու թանգարանի ստեղծումից հետո Նարեկ Դավթյանն էլ իր հերթին պատրաստ է ողջ հավաքածուն նվիրատվությամբ հանձնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: ՀՀ մշակույթի նախարարություն |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26











