«Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում». Ալան Պարիս
![]() Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը, ով մեր երկրում էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով, հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով: Դիրիժորը նոյեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ղեկավարել է Կամերային նվագախմբի համերգը՝ ներկայացնելով Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները: Ալան Պարիսը փաստել է՝ Կամերային նվագախումբը շատ լավ կոլեկտիվ է և շատ հետաքրքիր էր աշխատել երաժիշտների հետ: «Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում աշխատել հայ երաժիշտների հետ: Բեյրութում արդեն հասցրել եմ հայերի հետ աշխատել: Ես բարձր եմ գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, նրանք լսում էին միմյանց և դիրիժորի դիտողությունները: Դա շատ կարևոր է: Ծրագիրը նոր էր նրանց համար, և նրանք հաջողեցին»,- նշել է Պարիսը: Հավելենք, որ ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը 1968-ին առաջին մրցանակի է արժանացել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ: ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

