Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

ՊՆ գնդապետը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է

183
Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 11:25
ՊՆ գնդապետը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արա Սարգսյանը, իր վարած Infiniti մակնիշի 01 AՏ 012 համարանիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցի թիվ 96/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Վարսիկ Եսայանին։ Ինչպես տեղեկացնում shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մեկ ժամ անց, սակայն, ԲԿ-ից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։