Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

Եգիպտոսում վթարի է ենթարկվել MiG-29М կործանիչը

1286
Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 19:50
Եգիպտոսում վթարի է ենթարկվել MiG-29М կործանիչը

Եգիպտոսում վթարի է ենթարկվել MiG-29М կործանիչը ուսումնամարզական թռիչքի ժամանակ. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Միավորված ավիաշինական կորպորացիայի մամլո ծառայությանը:

Ավելի վաղ, «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ այս տարվա ընթացքում ձեռք բերված գործարքի արդյունքում կործանիչ է ընկել, սակայն օդաչուն հասցրել է կատապուլտի ենթարկվել. նրա կայնքին վտանգ չի սպառնում:

«Մենք ունենք օպերատիվ տեղեկատվություն Եգիպտոսի օդուժի MiG-29M-ի վթարի մասին: Մոտ ապագայում մեր տեխնիկական մասնագետները կգնան Եգիպտոս՝ օգնելու միջադեպի հետաքննությանը», -գործակալությանը հաղորդել է Միավորված ավիաշինական կորպորացիայի մամլո ծառայությունից: