Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի Գրեմմիի 10-ակի դափնեկիր Արթուրո Սանդովալի ելույթով
![]() Նոյեմբերի 7-20-ը կանցկացվի ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2018-ը: Այս տարի Yerevan Jazz Fest-ն էլ ավելի է մեծացրել իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաև Շուշիում ու Գյումրիում: Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 10-ակի Գրեմմի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով: Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում: Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
