Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

Սյունիքում ցեմենտով բարձված բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է

232
Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 10:55
Սյունիքում ցեմենտով բարձված բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Դ. Խ-ն տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Մ. Ն-ին (ծնված 1982թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: