Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

1671
Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 16:20
Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Խաչատուրովին կփոխարինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում է Մարտի 1-ի գործով և մեղադրվում 2018-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր որպես խափանման միջոց կիրառել կալանքը, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: