«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Լեհաստանում
![]() «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգով հանդես է եկել Լեհաստանի Կրակով քաղաքում: Լեհաստանում արդեն ճանաչում վայելող երգչախումբը հոկտեմբերի 30-ին կատարել է մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը Կրակովի Կամերատա լարային նվագախմբի և Վարշավայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմի հետ՝ դիրիժոր Յուրեկ Դիբալի ղեկավարությամբ: Համերգի ժամանակ հնչել են նաև Պենդերեցկու ակապելա ստեղծագործությունները՝ դիրիժոր Կարոլ Կուշի և Կրակովի կամերային երգչախմբի երգիչների համալրմամբ: Նշենք, որ համերգն անցել է Կրակովի եկեղեցու լեփ-լեցուն սրահում և նշանավորվել որպես բացառիկ իրադարձություն: Հարկ է նշել, որ «Հովեր» պետական կամերային երգչախումբն այն կոլեկտիվներից է, որ շատ հաճախ է հանդես գալիս այլազգի դիրիժորների ղեկավարությամբ (Ջ. Նելսոն, Ֆ.Հելգաթ, Մ.Կլաուզա, Լ.Շամբադալ, Ա.Մուստոնեն և այլք): Կամերային երգչախումբը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում: «Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։ ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

