Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
![]() Ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, Պարիսը որպես դիրիժոր կղեկավարի նվագախմբի՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոն ներառելու է Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները: Ալան Պարիսը ծնվել է 1947 թ-ին՝ Փարիզում, հաճախել է դաշնամուրի դասերի: 1968-ին առաջին մրցանակն է շահել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ: Պարբերաբար հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակադեմիական երգչախմբի (1993–99), Աթենքի պետական նվագախմբի (2002–04), Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (սկսած 2001-ից), ինչպես նաև 1999-ից Կահիրեի սիմֆոնիկ ու Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր: Վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր երկրներում, նաև միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: 2016-ից Բեյրութի ESA Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
